Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հացը ճարպակալման պատճառ չի դառնում

Հացը ճարպակալման պատճառ չի դառնում

Սովորական հացը չի ազդում կազմվածքի վրա ու ճարպակալման պատճառ չի դառնում: Մասնագետները պնդում են, որ միեւնույն կերպով օգտակար են սպիտակ ու սեւ հացը, ինչպես նաեւ՝ թեփից պատրաստված հացը: Հիմնական պահանջը չափավոր քանակն է: Նման եզրակացության են եկել իսպանացի գիտնականները:

Հացի հիմնական թերությունը «արագ» ածխաջրածինների քանակն է: Ուստի շատերը, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին, սահմանափակում են հացի օգտագործումը կամ առհասարակ հրաժարվում են դրանից:  Հետազոտությունը ցույց է տվել, որ չափավոր քանակությամբ հացը ճարպակալմամբ չի սպառնում, ոչ էլ նպաստում է քաշի ավելացմանը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հացի մարսումը տեղի չի ունենում սնունդն ընդունելուց անմիջապես հետո, այլ որոշ ժամանակ անց: Ստամոքսում հացն ուռչում է, ավելանում է ծավալը, ինչը որոշ ժամանակով հագեցվածության զգացում է առաջացնում: Ավելի շատ քանակությամբ հացից հետո աղանդերի կարիք չի զգացվում: Օրգանիզմի համար վտանգավոր է շաքարի չափեց ավելի պարունակությամբ քաղցր խմորեղենը: Գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգից չբացառել հացը: Այն պարունակում է վիտամիններ ու միկրոտարրեր, որոնք խթանում են աղիքների աշխատանքը, ամրացնում եղունգները, ատամներն ու մազերը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. artleo.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ